ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակեց ՍԴ դատավորի ընտրության համար անցկացված փակ քվեարկության արդյունքները։
Ըստ այդմ՝ կողմ՝ 99, դեմ՝ 23 ձայների հարաբերակցությամբ ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվեց Վահե Գրիգորյանը։
Գրիգորյանը Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն է, սակայն ընտրվելուց հետո այս գործը շարունակել չի կարող՝ համաձայն օրենքի:
Վահե Գրիգորյանին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյաննն առաջադրել էր երկրորդ անգամ: