Սպանություն Որոտան գյուղում

Ապրիլի 1-ին, ժամը 23-ն անց 30-ին, ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել Որոտան գյուղի բնակիչ Մայիսիկ Հ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 20.30-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, Որոտան գյուղի «Մարկոսյանի հուշաղբյուր» վայրում վիճաբանության ժամանակ համագյուղացի Ռոմիկ Օհանջանյանը մի քանի անհայտ անձանց հետ իրեն և իր աներորդուն ծեծի է ենթարկել։ Այդ ընթացքում նա ձեռքին եղած դանակով մեկ անգամ հարվածել է Ռոմիկ Օհանջանյանի որովայնին ու փախել:


Ապրիլի 2-ին «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված Ռոմիկ Օհանջանյանը վիրահատության ժամանակ մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով:
Մայիսիկ Հ․-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ