Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկաման է ներկայացրել «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Իրավական ակտի հիմանավորման մեջ նշվում է, որ «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը բխում է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 38-րդ, 39-րդ հոդվածներից և պայմանավորված է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմամբ՝ սոցիալական աշխատանքի կայացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներով: Միաժամանակ, «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը նախատեսված է ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշման N1 հավելվածի 124-րդ կետով:
Սոցիալական ծառայություններ տրամադրող տարբեր մարմինների և կազմակերպությունների աշխատողների որակավորման բարձրացումն իրականացվում է վերապատրաստումների կամ «Սոցիալական աշխատանք» հատուկ դասընթացների միջոցով: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ձևավորել սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալ անձնակազմ:
Օրենքի նախածով նախատեսվում է սոցիալական աջակցության բնագավառում իրականացվող աշխատանքները դնել պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Նախատեսվում է նաև, որ սոցիալական աջակցության համակարգում աշխատելու են «սոցիալական աշխատող» որակավորում ունեցող անձինք: Ընդունվելու դեպքում օրենք կնպաստի նաև սոցիալական աշխատողների մասնագիտական գիտելիքների որակավորման գործող ընթացակարգը կատարելագործվելուն, մասնավորապես, կներդրվի հավաստագրման համակարգ, որը հնարավորություն կտա նաև բարձրացնել տրամադրվող սոցիալական ծառայությունների որակը:
Նախագծով կարգավորվում են սոցիալական աշխատողի կարգավիճակի, սոցիալական աշխատանքի մասնագիտացման, վերապատրաստման, հավաստագրման, սոցիալական աշխատանքի մասնագետների պալատի կազմավորման հետ կապված հարաբերությունները:
Օրենքի նախագծով սահմանվում է օրենքի կարգավորման առարկան՝ սոցիալական աշխատանքի հասկացությունը, սոցիալական աշխատանքի սկզբունքները, սոցիալական աշխատանքի շրջանակներում իրականացվող միջոցառումները, սոցիալական աշխատանքի մասնագետների իրավունքներն ու պարտականությունները, նրանց գործունեության երաշխիքները և այլն։
Նախագիծը տալիս է մի շարք հասկացությունների սահմանումներ, որոնք կիրառվելու են Օրենքում։ Օրենքի նախագիծն առանձի գլուխներով կարգավորում է՝ ընդհանուր դրույթները, սոցիալական աշխատանը, սկզբունքները, սոցիալական աշխատանքի շրջանակներում իրականացվող միջոցառումները և այլն։
Օրենքի նախագծով նախատեսում է ստեղծել Պալատ՝ սոցիալական աշխատանքի մասնագետների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն, որի առաքելությունը մասնագետների որակական զարգացում, շահերի ու իրավունքների պաշտպանության, սոցիալական աշխատանքի մասնագետների կողմից վարքագծի կանոնների և սոցիալական աշխատանքի էթիկայի սկզբունքների պահպանման նկատմամբ հսկողության ապահովումն է։
Ուսումնասիրված միջազգային փորձի արդյունքներով պարզվել է, որ առնվազն Եվրոպական 13 երկրներ ունեն սոցիալական աշխատանքի ոլորտը կարգավորող մարմին(ներ) և/կամ մասնագիտական մարմին (Ռումինիա, Իռլանդիա, Սլովենիա, Կիպրոս, Դանիա, Բուլղարիա, Էստոնիա, Ֆինլանդիա և այլն):
Նախագծի մշակման աշխատանքներին մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչությունը, սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան և սոցիալական աշխատանքով զբաղվող այլ հասարակական կազմակերպություններ։