Քիչ առաջ Ժիրայր Սեֆիլյանի աջակիցները երթով շարժվեցին վճռաբեկ դատարան։ Նշենք, որ ոստիկանությունից գրություն էր ուղարկվել, որ ծանրաբեռնվածության պատճառով ուղեկցող գումարտակը չի կարողացել Սեֆիլյանին և մյուս խներին բերել դատարան։
Հիշեցնենք, որ այսօր վերաքննիչ դատարանում պետք է տեղի ունենար Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը, սակայն ամբաստանյալները չէին բերվել դատարան, ինչի պատճառով աջակիցները որոշել էին բողոքի ակցիա իրականացնել դատարանի շենքում՝ չհեռանալով այնտեղից։