Սարի թաղի խուլիգանության հետքերով. ներկայացվել է ինքնաձիգ

Մայիսի 29-ին հայտնել էինք, որ ժամը 00.03-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1991 թ. ծնված Ս. Ս.-ն և հայտնել, որ նախկին ընկերը՝ 1983 թ. ծնված Ա․Կիրակոսյանը, բակում կրակել է իր ավտոմեքենայի ուղղությամբ և մեկ այլ ավտոմեքենայով հեռացել, իսկ կրակված պարկուճներն իր մոտ են:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 23.30-ին, Ա․ Կիրակոսյանը նկատելով Ս. Ս.-ին իր ծանոթի հետ մի ավտոմեքենայի սրահում միասին նստած, ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել և անհայտ մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:

Դեպքի վայրի զննությամբ Սարի թաղի 8-րդ շարքի տներից մեկի մոտից հայտնաբերվել էր 5,45 մմ տրամաչափի 19 փամփուշտի կրակած պարկուճներ:
Նույն օրը, ժամը 1.10-ին, Ա․ Կիրակոսյանը ներկայացել է բաժին:

Հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված օպերատիվ հետախուզական և բացատրական աշխատանքի արդյունքում Ա․Կիրակոսյանը տվել է խոստովանական ցուցմունք և ոստիկաններին ներկայացրել ԱԿ-74 ինքնաձիգը՝ երկու փամփշտատուփով և 5,45մմ տրամաչափի 35 փամփուշտով։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Ա․Կիրակոսյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ