Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի վարչական շրջանի նստավայրում հետաձգվեց Սասնա ծռերի 10 անդամների գործով դատական նիստը։
Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը գրությամբ դատարանին հայտնել էր, որ այսօր տեղի է ունենալու փաստաբանների գործադուլն ընդդեմ փաստաբանների նկատմամբ կիրառվող դատական տուգանքի։
Նշենք, որ այսօրվա նիստն սկսվեց առանց փաստաբանների։
Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ տեղյակ է գործադուլից և որոշեց հետաձգել գործի քննությունը։
Հավելենք նաև, որ հանրային պաշտպանները ևս գործադուլի պատճառով չէին ներկայացել:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 14-ին: