Քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբի աջակիցները փակեցին Արշակունյաց փողոցը: Նրանք դատարանից պահանջում եմ կայացնել «ճիշտ» որոշում`փոխել «Սասնա ծռեր» խափանման միջոցը՝ ազատելով նրանց:
Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի է ունենում «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը, որի ժամանակ նրանց պաշտպանները միջնորդեցին անմիջապես ազատել նրանց: Դատարանն էլ 2 ժամով հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։