Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա ծռեր» խմբավորման 14 անդամների գործով դատական նիստը:
Նիստը սկսվելուց հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց 15 րոպե ընդմիջում, քանի որ փաստաբանները դեռևս չէին եկել դատական նիստերի դահլիճ:
Նշենք, որ այսօր ևս փաստաբան Մուշեղ Շուշանյանին կարգադրիչները չթույլատրեցին մտնել դատարան՝ զննության և մետաղորսիչ սարքի արձակած ազդանշանի պատճառով:
Ընդմիջումից հետո դատավորը ներկաներին հայտնեց, որ գնում է դատական ակտ կայացնելու և լքեց նիստերի դահլիճը, այնուհետև վերադառնալուց հետո հայտնեց, որ դատարանը որոշում է կայացրել գործն անջատելու վերաբերյալ: Համաձայն այդ որոշման՝ Կարո Եղնուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Մխիթար Ավետիսյանի և Խաչատուր Գիշչյանի մասով գործը մնաց իր վարույթում, որին կմիանա նաև խմբավորման 18 անդամների գործով կիսված 7 անդամների գործը:
Այսպիսով՝ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների գործը կքննվի երեք մասով՝ գործի մի մասի քննությունը կիրականացնի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արութ Օհանյանը, մի մասի վարույթը կքննի Արտուշ Գաբրիելյանը, իսկ 10 անդամների մասով գործի վարույթըnիրականացնող դատավորը դեռևս անհայտ Է:
Նյութը՝ Ելենա Արամյանի