«Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործով դատավոր է նշանակվել Երևան քաղաքի ընդահուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը, այս մասին տեղեկանում ենք «դատալեքս» տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ այս գործով ամբաստանյալներն են՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, ԹաթուլԹամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, ՎարդանԳերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորգ Իրիցյանը և Թորոս Թորոսյանը:
Հիշեցնենք, որ այս գործը քննում էր դատավոր Արթուր Օհանյանը, սակայն մի քանի օր առաջ՝ նախագահի հրամանով, վերջինիս լիազորությունները դադարեցվել են: