«Սասնա ծռեր»-ի անդամներին դատարան չէին բերել. Նիստը չկայացավ

Այսօր  Երևանի  ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում կրկին հետածգվեց  «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի  քրեական գործով դատական նիստը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Դատարան չէին բերվել ամբաստանյալները: Դատարանի դահլիճում  ներկա էին միայն պաշտպաններ Արայիկ Պապիկյանը և Մուշեղ Շուշանյանից: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ  որ հայտնի չէ ամբաստանյալներին դատարան չբերելու պատճառը: Պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց քննել ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը, սակայն դատավորը չքննեց հարցը, քանի որ դատավարության բոլոր կողմերը ներկա չէին:

Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 17-ին:

Մեկնաբանություններ