Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա Ծռեր»-ի գործով դատական նիստը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Նիստն սկսվելուց անմիջապես հետո «Սասնա ծռեր»-ի անդամ Արմեն Լամբարյանը դատարանին հայտնեց, որ իրենք չեն ցանկանում մասնակցել դատական նիստին և ի զորակցություն իրենց հադուլավոր ընկերների պատրաստվում են լքել նիստերի դահլիճը:
«Խնդրում եմ մեր այս քայլը չընդուեք որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, մենք լքում ենք նիստերի դահլիճը որպես ի զորակցություն մեր հացադուլավոր ընկերների»,- դիմելով դատարանին ասաց նա:
Արմեն Լամբարյանի խոսքը շարունակեց Աշոտ Պետրոսյանը. «Չափ ու սահման չկա ցռան մոզիներին, ազատվել է պետք դրանցից: Ես ձեզ կոչ եմ անում լրջացնել դատավարական ընթացքը՝ ապստամբ վիճակից գալ իրավական վիճակի»:
Վերջինիս խոսքն ընդհատեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը՝ նշելով, որ դա Լամբարյանի ասածի հետ ոչ մի առնչություն չունի. «Ես ընդհանրապես չեմ թողնում, որ դու մի բառ խոսես: Ես ասել եմ, որ դուք բոլորդ պետք է ձեզ կոռեկտ պահեք: Մենք այսօր պետք է խոսենք միայն գործի հետ կապված, ես խնդրել եմ և պահանջել եմ, որ իմ նախագահությամբ ընթացող դատական նիտերի ժամանակ ավելորդ բառեր և արտահայտություններ չլինեն»:
Արմեն Լամբաևյանին և Աշոտ Պետրոսյանին միացան նաև «Սասնա Ծռեր»-ի մյուս անդամները՝ հայտնելով, որ իրենք ժամանակավոր հրաժարվում են նաև իրենց պաշտպաններից:
«Սասնա Ծռեր»-ից Վարդգես Գևորգյանն էլ հայտնեց, որ եթե առաջիկա օրերին իրենց ընկերների պահանջները չբավարարվեն ինքը ևս կիմանա նրանց:
«Սասնա Ծռեր»-ի անդամները որոշեցին վեր կենալ և լքել նիստերի դահլիճը, ինչի համար դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց նրանց նկատմամբ կրառել սանկցիա՝ 2 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից:
Դատավորը նաև որոշեց դիմել Փաստաբանների պալատ գործում հանրային պաշտպաններ ներգրավելու համար: Նշենք, որ նիստերի դահլիճը լքել էին նաև ամբաստանյալների պաշտպանները:
Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 18-ին: