Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի, քրեական գործով դատական նիստը։ Նիստի մեկնարկին Տիգրան Սարգսյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը միջնորդություն ներկայացրեց, որ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխվի: Պաշտպան Մուշեղ Շուշանյանը միացավ միջնորդությանը և հավելեց, որ գրավի համար Տիգրան Սարգսյանի հարազատները գումար չունեն և ցանկալի կլինի, որ խափանման միջոց կալանավորումը փոխվի չհեռանալու մասին ստորագրությամբ: Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, իսկ մեղադրող Արամ Չախոյանը միջնորդության վերաբերյալ ասաց, որ չի առարկում միջնորդության դեմ, սակայն անհրաժեշտ է կիրառել գրավը՝ որպես խափանման միջոց: Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, հրապարակեց որոշում՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։ Տ․Սարգսյանի նկատմամբ կիրառվեց ստորագրությամբ չհեռանալու մասին այլընտրանքային խափանման միջոցը։
Վերջին լուրեր
Ամենաընթերցվածներ
ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին և Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքում...
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծի ընդունմամբ հնարավոր...
ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերը ներկայացվում...
Չօգտագործման հիմքով ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների կորուստ
Ինչպես նշվել է մեր կողմից հրապարակված մի շարք իրազեկումներում, ապրանքային
նշանը, լինելով ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոց, մտավոր սեփականության
իրավունքի զարգացմանը զուգընթաց մեծ դերակատարություն...
Ակնարկ․ վարչական դատարանի իրավասությունը նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը որոշելիս
«Նորմատիվ իրավական
ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում նորմատիվ իրավական ակտ հասկացությունը սահմանվում
է որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված
մարմինների կամ պաշտոնատար...
Արհեստական բանականությունը որպես հեղինակային իրավունքի սուբյեկտ
Ինչպես արդեն գիտենք, 21-րդ դարը հայտնի է որպես թվային տեխնոլոգիաների հեղափոխության և զարգացման դարաշրջան և մի շարք ոլորտներում վերջիններս ուղղակիորեն կամ անուղղակիորեն...