Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատն այսօր որոշեց, որ Չիրագովն ընդդեմ Հայաստանի գործով Հայաստանը պետք է վճարի 5000 եվրո որպես դիմումատուի կրած նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում և 28.642.87 ֆունտ ստեռլինգ փոխհատուցում դիմումատուի կրած ծախսերի դիմաց։
2005 թվականին ներկայացված դիմումով դիմումատուները բողոքում էին, որ 1992 թվականի ղարաբաղյան կոնֆլիկիտից հետո նրանք չեն կարողացել վերադառնալ իրենց հայրենիք և անարգել օգտվել իրենց գույքից։
16.06.2015 թվականի վճռով Եվրոպական դատարանն այս գործով համարել էր, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն), Կոնվենցիայի 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 13-րդ հոդվածների (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) շարունակվող խախտում: