Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը։ Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերել առողջության ապահովագրության պայմանագրեր:
Ապահովագրության պայմանագրեր կնքվել են Հայաստանում գործող և առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող բոլոր ապահովագրական ընկերությունների հետ` «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ», «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ», «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ», «ՌԵՍՈ», «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ», «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»։
Ծրագրին մասնակցող ապահովագրական ընկերություններն իրենց կողմից սպասարկվող շահառուներին ծանուցումներ են ուղարկել տրամադրվող բժշկական ծառայությունների ծավալի, ծառայություններից օգտվելու կարգի, շահառուի իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ:
Արդյունքում, այսուհետև շահառուներն անհրաժեշտ բժշկական ծառայությունները կստանան առանց հերթագրումների և խոչընդոտների։ Բժշկական կազմակերպությունը կարող է ընտրել շահառուն` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված ցանկից։ Դրա համար անհրաժեշտ է այցելել ընտրած կազմակերպություն, հայտնել, որ հանդիսանում է սոցփաթեթի շահառու և ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։
Գործընթացի մանրամասներին ծանոթանալու համար և հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները կարող եք գտնել ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքի «Սոցիալական փաթեթ» դարանում ` http://moh.am/#1/105։
Լրացուցիչ պարզաբանումների անհարժեշտության դեպքում դիմել ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությանը` 80-03 հեռախոսահամարով։
Ապահովագրական ընկերություններին ուղղված հարցերով զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`