Ուզանն ընդդեմ Թուրքիայի 

Դիմումատուն՝ Ջեմ Ջենգիզ Ուզանն, ազգությամբ թուրք է, ծնվել է 1960 թվականին։ Նա գործարար է։ Մի պահ եղել է «Երիտասարդական կուսակցության» (Դեղին կուսակցություն) նախագահ և ապրել է Ստամբուլում։ Դիմումատուի նկատմամբ հարուցվել է քրեական գործ և դատապարտվել է ազատազրկման այն բանի համար, որ 2003  թվականի հունիսին Թուրքիայի Բուրսա քաղաքում հրապարակային ելույթի ժամանակ վիրավորել և անարգել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

2008 թվականի սեպտեմբերին Դիմումատուին դատապարտել է 8 ամսվա ազատազրկման և տուգանքի մոտ 404 եվրոյի չափով։ Այնուամենայնիվ, դատարանը կասեցրել է դատավճռի կատարումը այն պայմանով, որ Դիմումատուն պետք է 5 տարի շարունակ դատական վերահսկողության տակ մնա։ Այդ տարիներից մեկի ընթացքում նա իրավախորհրդատուի հսկողության տակ է գտնվել, ով երաշխավորել է, որ Դիմումատուն 3 ամիս մասնակցել է ինքնակարգավորման ծրագրին և կարդացել է 5 գիրք։ 2009 թվականի հոկտեմբերին դատական վերահսկողություն իրականացնելու նպատակով պատասխանատու մարմինը հարկադիր կատարման վարչությանը զեկուցել է, որ Դիմումատուն այլևս չի համագործակցում իր աշխատակիցների հետ, և քրեական դատավարությունը վերսկսվել է։ Միևնույն ժամանակ, Դիմումատուն, հավանաբար, լքել է երկիրը և քաղաքական ապաստանի հայց է ներկայացրել ֆրանսիական իշխանություններին։

Դիմումատուն բողոքել է իր դատավարության երկար ժամկետի մասին և, հիմնվելով կոնվենցիայի 10-րդ հոդվածի վրա, նշել է, որ իր ելույթը պարունակում է քաղաքական բանավեճի կոնտեքստ։ Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունք) խախտում և 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում։ Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում և 10-րդ հոդվածի խախտում։ Դատարանը մերժել է փոխհատուցում ստանալու հարցով Դիմումատուի ներկայացրած հայցը։

Մեկնաբանություններ