«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Էդուարդ Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք քրեակատարողական ծառայության կայքէջից:
Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետի՝ Սերոբ Հարությունյանի պաշտոնից ազատումից հետո, Էդուարդ Գրիգորյանը նշանակվել էր նույն հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար: