Քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծը: Նախագծի ընդունմամբ կապահովվի գործող օրենսդրության համապատասխանեցումը «Զենքի մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքների պահանջներին, ինչպես նաև կպարզեցվի լիցենզիայի տրամադրման ընթացակարգը:
Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԱ ոստիկանության կողմից:
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-172-Ն և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-169-Ն ՀՀ օրենքների ուժի մեջ մտնելու հանգամանքով և բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունվարի 19-ի N 30-Ա որոշումից: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-169-Ն ՀՀ օրենքով այսուհետ կառավաության փոխարեն լիցենզիա տրամադրող մարմիններ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինները: ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի հոկտեմբերի 27-ին ընդունված ՀՕ-172-Ն օրենքով ՀՀ-ում զենքի արտադրության լիցենզիան տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը :
Առաջարկվող կարգավորման բնույթը հետևյալն է՝ «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է օրենսդրության պահանջներին համապատասխան սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների կողմից տնտեսվարող սուբյեկտներին զենքի արտադրության լիցենզիայի տրամադրման կարգը և լիցենզիայի ձևը:
Նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում: