Նախարարն ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող ԵԽ գրասենյակի ղեկավարին

1458ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: ՀՀ արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել Պավլյուկին արդյունավետ համագործակցության համար՝ մաղթելով նրան հաջողություն հետագա  գործունեությունում:  Հովհաննես Մանուկյանը նշել է, որ, չնայած կարճատև համագործակցությանը,  ԵԽ մանդատի շրջանակում հաջողվել է իրականացնել մի շարք  ծրագրեր, որոնց շարունակականությունը  համապատասխանում  է  ՀՀ կառավարության ծրագրային փաստաթղթերին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ արդարադատության նախարարի և նրա թիմի հետ աշխատանքը իրենց համար առողջ համագործակցության լավագույն օրինակներից է և  հավելել,  որ նախարարության կողմից ներկայացված հարցադրումներն  ընդգրկվելու են ՀՀ-ԵԽ 2015-2017 թվականների գործողությունների ծրագրի առաջնահերթություններում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել  հետագա  հնարավոր համագործակցության հեռանկարների վերաբերյալ: 

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվական կենտրոն

Մեկնաբանություններ