Նախագիծ է ընդունվել, որով կլրացվի իրավաբանական անձի ռեդոմիցիլացման իրավահարաբերությունների կարգավորումը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2013 թվականի մայիսի 13-ի Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը, պետական միասնական գրանցամատյանից տրամադրվող քաղվածքների ձևերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 17-ի N 168-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին N 85-Ն նորմատիվ հրամանի Հավելված N 1-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1 մասով.

3.1 օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացված լինելու դեպքում տրվող քաղվածքը, ի լրումն սույն հրամանի N 4-13 Հավելվածներում թվարկված տեղեկությունների, բովանդակում է ռեդոմիցիլացման մասին հետևյալ տեղեկությունները.

օտարերկրյա պետությունում գրանցման համարը

օտարերկրյա պետությունում գրանցման ամսաթիվը

օտարերկրյա պետության գրանցումից դուրս գալու ամսաթիվը

oտարերկրյա իրավաբանական անձի և այդ անձի կողմից իրականացվող գործունեության տեսակների դասակարգման, կոդավորման մասին տվյալներ՝ առկայության դեպքում,

oտարերկրյա իրավաբանական անձի հարկ վճարողի և սոցիալական վճարների պարտավորվածությամբ ծանրաբեռնվածության վերաբերյալ տվյալներ՝ առկայության դեպքում:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի կարգավորումից, համաձայն որի՝ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառվում են իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին տեղեկություններ: Օրենքի հետագա շարադրանքում, սակայն, հստակեցված չէ այն տեղեկությունների ցանկը, որոնք ենթակա են գրանցամատյանում գրառման, որի արդյունքում անհնարին է դառնում իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին տեղեկություններ պարունակող քաղվածքի տրամադրումը:

 

Մեկնաբանություններ