Նաիրիտում հրդեհի 3 օջախներում կրակն ամբողջությամբ մարված է

Օգոստոսի 28-ի ժամը 20.00-ի սահմաններում ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը «Նաիրիտ» գործարանի տարածքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են հրդեհի մեկուսացման առավել բարձր արդյունավետություն ապահովող հնարավոր միջոցները:

Դեպքի վայրում հովացման աշխատանքները շարունակվում են, որոնց համար, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ջրատարներից բացի, ջուր են մատակարարում նաև «Սանիթեք» ընկերության տրամադրած 6 ջրատարները:

Կրակն ամբողջությամբ գտնվում է հրշեջ-փրկարարների հսկողության տակ: Տեղում հերթապահություն է սահմանվել:

ԱԻՆԻՑ հաղորդում են, որ «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր:

Օգոստոսի 29-ին, ժամը 09.00-ի դրությամբ էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներից 3-ում կրակը մարված է, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մի տարայում:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում 7 մարտական հաշվարկ:

Մեկնաբանություններ