Միջազգային դատարանը սկսել է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի քննությունը

Oգոստոսի 27-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը սկսել է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի քննությունը։ Հայցը վերաբերում է երկու երկրների միջև 1955 թվականին կնքված «Բարեկամության, Տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագիրը» խախտելուն և Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու որոշմանը։ Թեհրանում վստահ են, որ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշումն օրինական հիմքեր չունի։

Միջազգային դատարանում Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի գործով դատական լսումները սկսվել են օգոստոսի 27-ի առավոտյան։ Միջազգային դատական ատյանները ներկայացրել են Իրանի կողմից ԱՄՆ-ի դեմ ներկայացված հայցի պահանջները և փաստարկները։ Միջազգային դատական ատյաններն իրենց ելույթի ավարտին պահանջել են ԱՄՆ իշխանություններին մինչև գործի քննության ավարտը ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խախտել պայմանագրի դրույթները կամ վնասել Իրանի շահերին: Այնուհետև, Միջազգային դատական ատյաններին իր խոսքն է ուղղել Իրանի ներկայացուցիչը՝ հայտարարելով, որ ԱՄՆ իշխանությունների կողմից իրականացված մի շարք ապօրինի գործողությունների արդյունքում իրանական կողմն այլ տարբերակ չուներ, քան Միջազգային դատարան հայց ներկայացնելը։ Նա պարզաբանել է, որ հայցը վերաբերում է Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը դադարեցնելու և ապօրինի կերպով երկրորդ անգամ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ այս տարվա մայիսի 8-ին ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշմանը։ Իրանի ներկայացուցիչը վստահ է, որ ԱՄՆ-ն իր որոշումներով խախտել է երկու երկրների միջև 1955 թվականին կնքված «Բարեկամության, Տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագիրը»։

Դատական լսումներին Իրանի շահերը շարունակել են պաշտպանել և փաստարկներ են ներկայացրել Իրանի փաստաբանները։ ԱՄՆ-ն՝ որպես պատասխանող կողմ, կպաշտպանի իր շահերը Միջազգային դատարանում օգոստոսի 28-ին։ Հայտնի է, որ դատական լսումները կշարունակվեն 4 օր։ Միջազգային դատական ատյանները որոշում կկայացնեն ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի շուրջ մեկ ամսվա ընթացքում։ ԱՄՆ-ն իր հերթին մեղադրում է Իրանին՝ ահաբեկչությունը հովանավորելու և միջուկային զենքի մշակումը և արտադրումը շարունակելու մեջ։ Սակայն Իրանը բազմիցս հերքել է ԱՄՆ-ի կողմից իր հասցեին հնչող մեղադրանքները։

Նշենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կայացրած վճիռները պարտադիր բնույթ են կրում, սակայն Դատարանը չի կարող պարտադրել երկրներին կատարել դրանք՝ իրավական լծակների բացակայության պատճառով։ Ընթացիկ տարվա հոկտեմբերին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կսկսի նաև Իրանի Կենտրոնական բանկի ակտիվների սառեցման վերաբերյալ ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած մյուս հայցի քննությունը:

Մեկնաբանություններ