ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել քրեակատարողական հիմնարկներ

Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել քրեակատարողական հիմնարկներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 25-ին չհայտարարված այցեր են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներ:

Ստուգվել են ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև բողոքներին առնչվող փաստաթղթերը:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել նաև ազատությունից զրկված անձանց հետ, քննարկել նրանց կողմից բարձրացված հարցերը, տրամադրել անհրաժեշտ իրավական խորհրդատվություն:

Այցի արդյունքների հիման վրա, Պաշտպանի իրավասության սահմաններում, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ:

Մեկնաբանություններ