ՄԻԵԴ վճիռը «Ալ Նաշիրին ընդդեմ Լեհաստանի» և «Հուսեյնն ընդդեմ Լեհաստանի» գործերով

europea_court_of_human_rights_big

ECHR 231 (2014)
24.07.2014

«Ալ Նաշիրին ընդդեմ Լեհաստանի» (գանգատ թիվ 28761/11) և «Հուսեյնն (Աբու Զուբայդահը) ընդդեմ Լեհաստանի» գործերը (գանգատ թիվ 7511/13) վերաբերում են ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ կասկածվող 2 անձանց հանդեպ կտտանքների, դաժան վերաբերմունքի և գաղտնի ազատազրկված պահելու մեղադրանքներին: Դիմումատուները պնդում են, որ պահվել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (CIA)`Լեհաստանի տարածքում գտնվող գաղտնի բանտում` նախքան Գուանտանամոյի բանտ տեղափոխելը:

Պալատի հուլիսի 24-ի որոշմամբ, որը վերջնական չէ [1], ՄԻԵԴ-ը երկու գործով էլ միաձայն վճռեց, որ Լեհաստանը չի կատարել ՄԻԵԴ 38-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունները, այն է` պետությունը պարտավորվում է ապահովել բոլոր անհրաժեշտ միջոցները արդյունավետ հետաքննություն իրականացնելու համար: 

Երկու գործով առկա էին.

1950 թվականին ընդունված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) հետևյալ հոդվածների խախտումները.

  • 3-րդ հոդվածի խախտում (խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կամ արժանապատվությունընսեմացննող վերաբերմունքիարգելք)
  • 5-րդ հոդվածի խախտում (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք)
  • 8-րդ հոդվածի խախտում (անձնական և ընտանեկան կյանքը հարգված լինելու իրավունք)
  • 13-րդ հոդվածի խախտում (արդյունավետ միջոցների իրավունք)
  • 6-րդ հոդվածի առաջին մասի խախտում (արդար դատաքննության իրավունք):

Ալ Նաշիրի մասով դատարանը նաև որոշեց, որ առկա է եղել նաև Կոնվենցիայի 2-րդ  (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածների` համակցությամբԿոնվենցիայի 6-րդ արձանագրության 1-ին հոդվածի(մահապատժի արգելում), խախտում:

Ղեկավարվելով գործով առկա վկայություններով` Դատարանը հանգեց այն եզրակացության, որ բավականաչափ համոզիչ են դիմումատուների մեղադրանքն առ այն, որ վերջիններս ազատազրկման մեջ են պահվել: Դատարանը գտավ, որ Լեհաստանը համագործակցել է ԿՀՎ կողմից Ալ Նաշիրիի և Հուսեյնիի հանձնման նախապատրաստման և իրականացման, իր տարածքում  գաղտնի ազատազրկման և հարցաքննության գործողությունների իրականացմանը, որ Լեհաստանը պարտավոր էր իմանալ, որ ԿՀՎ ծառայությունը իր տարածքում ազատազրկման մեջ է պահել դիմողներին, և, որ Կոնվեցիայով երաշխավորված իրավունքները ենթարկել է լուրջ ռիսկի:

Փաստական հանգամանքները

Տվյալ երկու գործով դիմումատուներ են Աբդ Ալ Ռահիմ Հուսեյյն Մուհամմադ Ալ Նաշիրին(Սաուդյան Արաբիայի քաղաքացի,ծն. 1965 թ.) և Զայն Ալ-Աբիդին Մուհամմադ Հուսեյնը, ավելի հայտնի` որպես Աբու Զուբայդահ (քաղաքացություն չունեցող պաղեստինցի. ծն. 1971 թ. Սաուդյան Արաբիայում): Նշված երկու անձիք այժմ պահվում են Կուբայում գտնվող ԱՄՆ-ի Գուանտանամոյի ծովային բազայում:

Ալ Նաշիրին կասկածվել է2000 թ. հոկտեմբերին Ադենում (Եմեն) ԱՄՆ ռազմական նավի վրա ահաբեկչական հարձակում գործելու, ինչպես նաև, 2002 թ. Ադենի ծովածոցում գտնվող ֆրանսիական նավթատար տանկերի վրա կատարված հարձակման մեջ դերակատարում ունենալու մեջ: Վերջինիս ձերբակալման ժամանակ Հուսեյնը ԱՄՆ պետական մարմինների կողմից համարվում էր ահաբեկչական Ալ Կաիդա խմբավորման կենտրոնական դեմքերից մեկը, ով մեղադրվում էր որոշ ահաբեկչական գործողություններում մասնակցություն ունենալու համար` ներառյալ 2001 թ. սեպտեմբերի 11-ի հարձակումը կազմակերպելը:  Ձերբակալությունից հետո (2002 թ. մարտ) նա շարունակել է մեղադրվել այդ հանցագործությունների համար, և անորոշ ժամկետով զրկվել է ազատությունից ու պահվել Գուանտանամոյում: Նրա ազատազրկան որոշումը կայացվել է զինվորական պաշտոնյաներից կազմված ռազմական տրբունալի կողմից 2007 թ. մարտին:

Երկու դիմումատուներն էլ պնդում են, որ իրենք ԱՄՆ ԿՀՎ ծառայության կողմից իրականացված «արտակարգ հանձնման» դեպքի զոհ են, այն է`ձերբակալում և տեղափոխում, գաղտնի ազատազրկում Լեհաստանում, որն իրականացվել է արտադատական կարգով և լեհական պետական մարմինների գիտությամբ: Ազատազրկման նպատակն է եղել հարցաքննությունը, որի ժամանակ էլ վերջիններս ենթարկվել են դաժան վերաբերմունքի:

Ալ Նաշիրին նշում է, որ իրեն ձերբակալել են Դուբայում 2002 թվականի հոկտեմբերին, ապա տեղափոխվել էԱֆղանստանում և Թաիլանդում գտնվող ԿՀՎ-ի գաղտնի ազատազրկման վայրեր, իսկ այնուհետև ինքը 2002 թվականի դեկտեմբերի 5-ինբերվել է Լեհաստան: Նրան տեղակայել են ԿՀՎ գաղտնի ազատազրկման վայրում և պահել այնտեղ մինչև 2003 թ. հունիսի 6-ը, երբ նա լեհ պաշտոնյաների ուղեկցությամբ գաղտնի ինքնաթիռով տեղափոխվել է  Մարոկո, 2003 թվականի սեպտեմբերին նրան տեղափոխել են Գուանտանամոյի ԱՄՆ ռազմակայան:

Ալ Նաշիրին պնդում է, որինքը ենթարկվել է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, երբ պահվել է Լեհաստանում գտնվող գաղտնի ազատազրկման վայրում: Նրա դեմ օգտագործվել են, այսպես կոչված, «հարցաքննությանընդլայնված միջոցներ»: Նա նաև ենթարկվել է հարցաքննության այնպիսի հատուկ մեթոդի, որի ժամանակ երկու անգամ բեմադրվել է վերջինիս մահապատժի իրականացումը, պահվել է երկարատև սթրեսային վիճակում (ծնկաչոք վիճակում), նրան սպառնացել են, որ նրա ընտանիքի անդամներին ևս կձերբակալեն և կենթարկեն բռնության իր իսկ աչքերի առջև, եթե նա չհամաձայնի տեղեկություններ տրամադրել:

Ալ Նաշիրին նշում է նաև, որ երբ նա տեղափոխվել է Լեհաստանից, լեհական կառավարության կողմից որևէ դիվանագիտական քայլ չի իրականացվել, որը հնարավորությունկտար նվազեցնել հետագայում բռնության ենթարկվելու ռիսկը, կանխել արտաքին աշխարհից կտրված ազատազրկումը, անարդար դատաքննությունը և մահապատժի դատավճռի կայացումը ԱՄՆ-ի կողմից:

ԱՄՆ կառավարությունը Ալ Նաշիրիին մեղադրանք է առաջադրել 2008 թ. հունիսին, բայց մինչ այդ նա, դատապարտված չլինելով հանդերձ, պահվել է Գուանտանամոյում: Նրա դատավարության ամսաթիվ էր նշանակվել 2014 թ. սեպտեմբերի 2-ին:

Հուսեյնը նշում է, որ ձերբակալվել է Պակիստանում 2002 թ. մարտին և տեղափոխվել է Թաիլանդում գտնվող ԿՀՎ գաղտնի ազատազրկման վայր, Լեհաստան է բերվել 2000 թ. դեկտեմբերի 5-ին, որտեղ էլ պահվել է ԿՀՎ գաղտնի ազատազրկման վայրումմինչև2003 թ. սեպտեմբերի 22-ը: Այնուհետև նա ևս հաջորդաբարեղել է տարբեր երկրների մի քանի գաղտնի ազատազրկման վայրերում, մինչև որ տեղափոխվել է Գուանտանամոյի ռազմակայան:

Հուսեյնը պնդում է, որինքը Լեհաստանում ազատազրկված լինելու ժամանակենթարկվելէ տարաբնույթ բռնությունների և անմարդկային վերաբերմունքի: Ըստ նրա տված ցուցմունքի` փաստաբանի նրա հաղորդակցության հնարավորությունը ծայրահեղ սահմանափակված է եղել, և անհնար էր անմիջապես նրանից ստանալ տեղեկություն կամ վկայություն: Նրա գործի ներկայացումը սկզբունքայնորեն հիմնված է եղել հանրային ռեսուրսներում եղած տեղեկատվությանվրա:

Ինչպես պրն Ալ Նաշիրին, այնպես էլ պրն Հուսեյնը, ի հավաստումն իրենց պատմածի, նշել են, որ նրանց «արտակարգ տեղափոխության» հանգամանքները եղել են բազմաթիվզեկույցների և հետաքննությունների առարկա, ներառյալ՝ շվեյցարացի սենատոր Դիկ Մարթիի կողմից (որպես «ԿՀՎ կողմից որոշ անդամ երկրներում օգտագործվող գաղտնի ազատազրկման վայրերի օգտագործման հետքաքննության» զեկուցող) 2006, 2007, 2011 թվականներինԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին ներկայացված զեկույցը (այսուհետ` Մարթիի զեկույց): Մարթին զեկուցել է մանրամասն և խճճված ցանցի մասին, որը ԿՀՎ-ն օգտագործում է որոշ անդամ երկրների հետ ազատազրկում և փոխանցում իրականացնելու նպատակով:

Պրն. Ալ Նաշիրիի և և պրն. Հուսեյնի պնդումները հիմնված են նաև ԿՀՎ տարաբնույթ հրապարակված փաստաթղթերի վրա: Օրինակ, դիմումատուները հիմք են ընդունել ԿՀՎ գլխավոր քննիչի` 2004 թվականի «2001 սեպտեմբերից մինչև 2003 հոկտեմբերը հակաահաբեկչական ազատազրկման և հարցաքննության գործընթացների վերաբերյալ» հատուկ զեկույցը, որն այդ ժամանակ որակվել է որպես «հույժ գաղտնի». այս զեկույցը հայտնաբերվելէ ԱՄՆ պաշտոնյաների կողմից 2009 թվականի օգոստոսին, սակայն դրանից բացակայում էին բազմաթիվ մասեր: Այն ցույց է տալիս, որ պարոնայք Ալ Նաշիրին և Հուսեյնը դասակարգվել են որպես «Բարձր արժեքի կալանավորներ»` ահաբեկիչներ, որոնք կարող ենտեղեկատվություն տրամադրել ԱՄՆ նկատմամբ ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին:Նրանց դեմ կիրառվել են «հարցաքննության ընդլայնված մեթոդներ», ներառյալ` «ջրային տեխնիկա», բանտարկությունարկղում և պահում այլ սթրեսային իրավիճակներում: Դիմումատուները վկայակոչում են նաև Կարմիր խաչի 2007 թվականի զեկույցը, որը վերաբերում է ԿՀՎ ազատազրկման վայրերում «Բարձր արժեքի կալանավորների» բանտարկությանը. զեկույցը հիմնված է 14 բանտարկյալի տված հարցազրույցների վրա` ներառյալ Ալ Նաշիրիի և Հուսեյնի տված հարցազրույցները, որոնք նկարագրել են, թե ինչ վերաբերմունքի են ենթարկվել ԿՀՎ կողմից ազատազրկման մեջ եղած ժամանակ:

2008 թվականի մարտին Լեհաստանի տարածքում ԿՀՎ գաղտնի բանտարկյալների վերաբերյալ քրեական գործ բացվեց: Այն բազմիցս երկարաձգվել է, սակայն մնացել է ուսումնասիրության ենթակա: Պաշտոնյաները չեն բացահայտում գործի ծավալների ճշգրիտ շրջանակները:

Բողոքները, դատավարությունը, և  Դատարանի կազմը

Պրն. Ալ Նաշիրին և պրն. Հուսեյնը Եվրոպական դատարանբողոք են ներկայացրել մարդու իրավունքներիերեք սկզբունքային խնդիրների վերաբերյալ.դաժան վերաբերմունք և արտաքին աշխարհից մեկուսացման մեջ պահելը, որն իրականացվել է Լեհաստանում բանտարկության մեջ գտնվելու ժամանակ, նրանց տեղափոխել են Լեհաստանից, և վերջինս ձախողել է արդյունավետ հետաքննություն իրականացնելու պարտականությունը: Նրանք պնդում են, որ Լեհաստանը տեղյակ է եղել և դիտավորյալ աջակցել է ԿՀՎ-ին, որպեսզի նրանք պահվեն ազատազրկման մեջ` համապատասխանաբար 6  և 9 ամիս` առանց որևէ իրավական հիմնավորման և ընտանիքի անդամների հետ կապի: Նրանք բողոքում են, որ Լեհաստանը տեղյակ է եղել և դիտավորյալ է իրականացրել իրենց տեղափոխումը Լեհաստանից՝ առանց ապահովելու բանտարկյալների անվտանգությունը և կանխելու մահապատժի ենթարկվելու սպառնալիքը, թույլատրելով նրանց տեղափոխել մի երկիր, որտեղ կարող է խախտվել նրանց արդար դատաքննության իրավունքը: Վերջապես, նրանք բողոքում են, որ Լեհաստանը ձախողել է արդար հետաքննություն անցկացնելու պարտականությունը:

Նրանք հիմնվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի  3-րդ հոդվածի, (դաժան և անմարդկային վերաբերմունքի, արժանապատվության նսեմացման արգելք), 5-րդ հոդվածի (անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք), 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքի հարգանքիիրավունք) և 13-րդ հոդվածի (արդարացի միջոցների) վրա: Պրն Ալ Նաշիրին վկայակոչել է նաև 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), 3-րդ հոդվածը (դաժան և անմարդկային վերաբերմունքի արգելք, արժանապատվության նսեմացում) և Կոնվենցիայի 6-րդ արձանագրության առաջին հոդվածը (մահապատժի արգելք)վերջին հոդվածը պայմանավորված է Լեհաստանից նրա փոխադրման հետ, երբ ԱՄՆ-ում մահապատժի ենթարկվելուիրական սպառնալիք կար:

Ալ Նաշիրիի և Հուսեյնի դիմումները Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ընդունվել, համապատասխանաբար, 2011 թվականի մայիսի 6-ին և 2013 թ.  հունվարի 28-ին:

«Ալ Նաշիրին ընդդեմ Լեհաստանի» գործով մարդու իրավունքներիՀելսինկիի հիմնադրամին, որպես երրորդ կողմ, հնարավորություն էր տրվել տալ գրավոր մեկնաբանություններ (Կոնվենցիայի 36-րդ հոդված), բացի այդ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խրախուսման և պաշտպանության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում ևս, որպես երրորդ կողմ, ներկայացրել էր մեկնաբանություններ և հրավիրվել էր հանրային լսումներինմասնակցելու:

Երկու գործով էլ «Amnesty International»-ը և Իրավաբանների միջազգային հանձնաժողովը հրավիրվել էին ներկայացնելու գրավոր մեկնաբանություններ՝ որպես երրորդ կողմ:

2013թվականի դեկտեմբերի 2-ին Դատարանը լսումներ անցկացրեց փաստերի հայտնաբերման նպատակով, որի ընթացքում Դատարանը լսեց 3 փորձագետի` Կլաուդիո Ֆավայի (Եվրոպական խորհրդարանի նախկին անդամ և 2006 ու 2007 թվականներին ԿՀՎ կողմից Եվրոպական երկրների օգտագործմամբ բանտարկյալների ապօրինի տեղափոխման և ազատազրկման հարցերով ժամանակավոր հանձնաժողովի զեկուցող), շվեյցարացի սենատոր, իրավաբան Դիք Մարթիի և սենատոր  Ժոզեֆ Պինիորի (Եվրոպական խորհրդարանի նախկին անդամ, այժմ` Լեհաստանի խորհրդարանիանդամ)զեկույցները: Փաստերի հայտնաբերման լսումներին հաջորդել է լսումները կողմերի մասնակցությաբ:

2013 թվականի դեկտեմբերի 2-ի լսումները փակ են եղել հանրության համար:

Որոշումը կայացվել է 7 դատավորից կազմված պալատի կողմից.

  • Ինետա  Զիեմելե (Լատվիա), նախագահ
  • Պաալվի Հիրվելաա (Ֆինլանդիա)
  • Գեորգոս Նիկոլաու (Կիպրոս)
  • Լեդի Բիանկու (Ալբանիա)
  • Զդրավկա Կալայջիեվա (Բուլղարիա)
  • Վինսենտ Ա. դե Գաետանո (Մալթա)
  • Քշիշտոֆ Վոյտիցեկ (Լեհաստան)
  • և Ֆրանսիս Էլանս-Պասսոսի քարտուղարությամբ
Դատարանի որոշումը

Նախնական առարկություն

Վերաբերում է գործի անընդունելիության հարցին՝ կապված ներպետական պաշտպանության միջոցները չսպառելու հետ, որը հիմնված է քրեական գործը ձգձգելու և հարուցումը մերժելու հետ:

Հոդված 38

Դատարանը արձանագրել է, որ դատարանի խնդրանքը լեհական կառավարությանը` տրամադրել ապացույցներ և կատարել իր պարտականությունները, Լեհաստանի կառավարությունը մերժել է և չի կատարել 38-րդ հոդվածով իր վրա դրված պարտականությունները, որոնք անհրաժեշտ էին արդար դատաքննություն անցկացնելու համար, և այս հանգամանքները դատարանին հնարավորություն են տալիս լեհական կառավարության վարքը նկատի առնելովանել Լեհաստանի համար բացասական հետևություններ:

Փաստերի հաստատումը և պատասխանատվությունը 

Առաջնորդվելով մինչ այդ տրված վկայություններով՝ ներառյալ  ցուցմունքները՝ տրված փորձագետների և վկաների կողմից, ապացույցներով, որոնք ստացվել են մի քանի միջազգային հարցումների արդյունքում և տարբեր փաստաթղթերից, դատարանը համարում է, որ դիմողների բողոքն առ այն,որ նրանք ազատազրկման մեջ են պահվել Լեհաստանում, բավական համոզիչ են:

Դատարանը նաև գտնում է, որ Լեհաստանը տեղյակ է եղել ԿՀՎ-ի կողմից իր տարածքում գործով քննարկվող գործողություններից: Լեհաստանը համագործակցել է ԿՀՎ-ի հետ  բանտարկյալների փոխադրման կազմակերպման, գաղտնի ազատազրկման և իր տարածքում հարցաքննության գործընթացների իրականացման ժամանակ, այդ համագործակցությունը դրսևորվել է Լեհաստանի կողմից` իր օդային տարածքը և օդանավակայանը տրամադրելով, նյութատեխնիկական միջոցներ տրամադրելով, ծառայություններ մատուցելով, այդ թվում` անվտանգության հատուկ միջոցառումների իրականացումը, ինքնաթիռի վայրեջքի հատուկ ընթացակարգի իրականացումը, ԿՀՎ-ի ծառայողների և բանտարկյալների տեղափոխումը և ԿՀՎ-ի  գաղտնի կայանում տեղակայումը: Հաշվի առնելով այն տեղեկատվությունը, թե ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ն ինչ վերաբերմունք է կիրառում՝ Լեհաստանը պարտավոր էր իմանալ, որ, իր տարածքում ԿՀՎ-ին թույլատրելով ձերբակալել այդ անձանց, վերջիններիս դնում է Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտման սպառնալիքի տակ:

Հոդված 3

Դատարանը արձանագրում է 3-րդ հոդվածի խախտում ընթացակարգային իմաստով: Լեհաստանի կողմից իրականացվելիք քրեական հետաքննությունը չի համապատասխանել «արագ», «բազմակողմանի» և «արդյունավետ» լինելու չափանիշներին:

Դատարանը արձանագրում է նույն հոդվածի խախտում նաև նյութական իմաստով: Դատարանը գտնում է նաև, որ Լեհաստանում բանտարկված լինելու ժամանակ դիմումատուները, դաժան վերաբերմունքի են ենթարկվել: Ճիշտ է, այդ հարցաքննությունները և դաժան վերաբերմունքը ԿՀՎ  առանձնահատուկ պատասխանատվությունն էին, և քիչ հավանական է, որ լեհական պաշտոնյաները ականատես են եղել կամ նրանց հաստատապես հայտնի է եղել այն ամենը, ինչը որ կատարվել է ԿՀՎ-իբանտում: Այնուամենայնիվ, Կոնվենցիայի առաջին հոդվածի համաձայն (3-րդ հոդվածի հետմիասին վերցրած), Լեհաստանը պարտավոր էր միջոցներ ձեռնարկել, որպեսզի համոզվեր, որ իր իրավասության ներքո գտնվող անհատները չեն ենթարկվում դաժան, անմարդկային և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի կամ պատժի: Բոլոր գործնական նպատակներիհամար Լեհաստանը նպաստել է ամբողջ ընթացքին և չի կատարել այնպիսի քայլեր, որոնք կկանխեին դեպքերի նման ընթացքը: Հաշվի առնելով Լեհաստանի տեղեկացվածությունը«բարձր արժեքի կալանավորների» ծրագրի վերաբերյալ՝ Լեհաստանը պետք է իմանար իրականացվող բռնությունների մասին, բացի այդ Լեհաստանը պետք է իմանար, որ դիմողները փոխադրվել են «արտակարգ փոխադրման կարգով»: Այսպիսով թույլատրելով ԿՀՎ-ին դիմումատուներինտեղափոխելբանտարկության այլ գաղտնի վայրեր՝ լեհական կառավարությունը վերջիններիս հետագայում բռնության ենթարկվելու լուրջ վտանգի է ենթարկել, ինչը 3-րդ հոդվածի խախտում է:

Հոդված 5

Ինչ վերաբերում է  5-րդ հոդվածին, Դատարանը արձանագրում է, որ այն հետևությունները, որոնք արվել են  3-րդ հոդվածի վերաբերյալ, ընդունվում են դիմումների համատեքստում, որը վերաբերում է նրանց չբացահայտված ձերբակալմանը և Լեհաստանի պատասխանատվությանը` զբաղվել ձերբակալվածներին իր տարածքում ազատազրկված պահելու և փոխադրելու խնդիրներով:

Հոդված 8

Ինչ վերաբերում է 8-րդ հոդվածին, Դատարանը եզրակացրել է, որ միջամտությունը դիմումատուի անձնական և ընտանեկան կյանքին չի եղել օրենքին համապատասխան և չի ունեցել որևէ հիմնավորում:

Հոդված 13

Ինչ վերաբերում է 13-րդ հոդվածին, Դատարանը գտել է, որ  քրեական հետաքննությունը չի համապատասխանել արդյունավետության չափանիշներին: Իսկ դիմումատուներին մերժել է օգտվել «արդյունավետ միջոցների» իրավունքից:

Հոդված 6

Ինչ վերաբերում է 6-րդ հոդվածի առաջին մասին, Դատարանը գտել է, որ հանրության համար հասանելի տեղեկատվությունից Լեհաստանը գիտեր, որ  ցանկացած ահաբեկչության կատարման համար կասկածվող անձի նկատմամբ Գուանտանամոյում զինվորական հանձնաժողովի կողմից կիրականացվեր դատաքննություն, որը չի համապատասխանում «արդար դատաքննության» չափանիշներին: Լեհաստանը, ԿՀՎ-ի հետ համագործակցելով, նպաստել է դիմումատուներին իր տարածքից փոխադրմանը՝ չնայած իրական և տեսանելի ռիսկին, որ վերջիններս կարող են չստանալ արդար դատաքննություն ունենալու հնարավորություն, ինչի ապահովումը համապատասխան դրույթով մտնում է Լեհաստանի պարտականությունների մեջ:

Հոդվածներ  2, 3` 6-րդ արձանագրության 1-ին հոդվածի համակցությամբ

Պրն. Ալ Նաշիրիի գործով դատարանը գտավ, որ Լեհաստանը խախտել է նաև Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 6-րդ արձանագրությանառաջին հոդվածները`համակցված,քանի որ հնարավորություն է տվել ԿՀՎ-ին  տեղափոխել դիմումատուներին զինվորական հանձնաժողովի իրավասության դաշտ և այդպիսով վերջիններիս ենթարկել է մահապատժի ենթարկվելու իրական վտանգի:

Արդարացի հատուցում (հոդված 41)

Դատարանը գտնում է, որ Լեհաստանը պարտավոր է յուրաքանչյուր դիմումատուի վճարել 100000-ական եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում: Իսկ պրն. Հուսեյնին (Աբու Զուբայդահ)` նաև 30000 եվրո՝ որպես գործով կատարված ծախսերի հատուցում, պրն. Ալ Նաշիրիի գործով կատարված ծախսերի հատուցման վերաբերյալ բողոք չի ներկայացվել:

Անհատական միջոցները Ալ Նաշիրիի գործով (հոդված 46. որոշումների կատարում)

Դատարանը որոշեց, որ Լեհաստանը պարտավոր էր հետևել իր Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներովև 6-րդ արձանագրության առաջին հոդվածով սահմանված պարտականություններին, այսինքն անհրաժեշտ էր հնարավորինս արագ հասնել նրան, որ վերանա պրն. Ալ Նաշիրիին մահապատժի ենթարկելու վտանգը, որը պետք է իրականացվի ԱՄՆ իշխանություններիկողմից այն հավաստմամբ, որ տվյալ անձի նկատմամբ նման պատիժ չի կիրառվի:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հիմնադրվել է Ստրասբուրգում Եվրոպայի անդամ պետությունների խորհրդի կողմից 1959 թվականին, որպեսզի քննի 1950 թվականին ընդունված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումների վերաբերյալ գործերը:

Տե′ս ՄԻԵԴ վճռի պաշտոնական անգլերեն բնօրինակը:

[1]43 և 44-րդ հոդվածներով սահմանված կարգով այս պալատի որոշումները վերջնական չեն: Եվ դրանց ուղարկումից հետո՝ 3ամսվա ընթացքում, ցանկացած կողմ կարող է առաջարկել, որպեսզի գործը փոխանցվի Դատարանի Մեծ պալատ: Նման առաջարկություն լինելու դեպքում  5 դատավորից բաղկացած հանձնաժողովը որոշում է, թե արդյոք գործը կարիք ունի հետագա քննության: Դրական եզրակացության դեպքում Մեծ պալատը լսում է գործը և ուղարկում վերջնական որոշումը: Եթե առաջարկությունը մերժվում է, ապա այս պալատի որոշումը դառնում է վերջնական և կայացման պահից մտնում է օրինական ուժի մեջ: Որոշումն  օրինական ուժ ստանալուց հետո ուղարկվոմ է ԵԽ Նախարարների կոմիտե` դրա կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով:

Մեկնաբանություններ