ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ստեղծված է այդ երկրների առաջնորդների շահերը պաշտպանելու համար, բայց այն տարածաշրջանի ժողովուրդների խնդիրները լուծելու նպատակ չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, վերլուծաբան Աշոտ Մանուչարյանը:
Նրա խոսքերով ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջիանի, և այսօրվա շատ պետությունների պետական համակարգերը, ոչ
թե նրանց բարձրաստիճան պաշտոնյաներն են ներկայացնում, այլ այդ հարցերի կառավարումը գալիս է դրսից:
«Հյաստանի քաղաքականություն, հայ ժողովուրդի կամք, նման բաներ գոյություն չունի: Աշխարհի ուժեղներն են սահմանում` ով ինչով պետք է զբաղվի և ժողովրդին կանգնեցնում են անակնկալի առաջ»,- ասաց նա:
Նրա համոզմամբ այս տեսակետից անականկալներ միշտ էլ կարող են լինել և պետք է պատրաստ լինել դրանց:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը նա հայտնեց, որ այդ հանդիպումը Հայաստանին և Ադրբեջանին ոչինչ չի տալու, քանի որ թելադրվում է աշխարհի ուժեղների կողմից: Բացի այդ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող արցախյան հիմնախնդիրը լուծել ի շահ հակամարտող կողմի ժողովուրդների, քանի որ սպսարկում է նախագահող երկրների շահերը:
«Ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղում, այսօր ինչ կատարվում է և վաղը ինչ կատարվելու է, ոչ թե դա գալիս է նրանից թե Հայաստանն ու Ադրբեջանը ինչ են որոշել, այլ Հայաստանից ու Ադրբեջանից դուրս նրանց համար ինչ է որոշվել և ինչ է հրամցվելու»,- նշեց նա:
Պարոն Մանուչարյանի խոսքերով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ չկա, այլ կա Ադրբեջանի ներսում պետականության ձևավորման հետևանքով առաջացած կոնֆլիկտ:
«Մենք համաձայնվել ենք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ սահմանման հետ, որովհետև այս բանաձևը հնարավորություն է տալիս համաշխարհային օլիգարխիային, որպեսզի նա կարողանա տարածաշրջանում կողոպուտ կազմակերպել»,-ասաց նա:
Վերջում պարոն Մանուչարյանը հավելեց, որ միակ տարբերակը այսօրվա աշխարհում ինչ-որ տրամադրություններ փոխելու պետք է բխի ժողովրդից. «Մեր ժողովուրդը պետք է իր ներքին ներուժը գտնի և ձևավորի»:
Նյութը՝ Ելենա Արամյանի