Մեկնարկել է կառավարության հերթական նիստը:
Այսօր օրակարգում ընդգրկված է 33 հարց, այդ թվում՝ մի շարք մարզպետների ազատման և նորերի նշանակման մասին որոշման նախագծերը:
Ըստ այդմ՝ Արամայիս Գրիգորյանը կազատվի Արարատի, Կարապետ Գուլոյանը՝ Կոտայքի, Հարություն Սարգսյանը՝ Վայոց ձորի, Հովիկ Աբովյանը՝ Տավուշի, Արթուր Նալբանդյանը՝ Լոռու, Կարեն Բոթոյանը՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից:
Աշոտ Սիմոնյանը կնշանակվի Արագածոտնի, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի, Վահե Ղալումյանը՝ Տավուշի, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում: