2010 թվականին «Ի ԷՄ ՍԻ» ՓԲ ընկերությունը և «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲ ընկերությունը քաղաքացի Ալբերտ Ամրոյանի հետ կնքել են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման» պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ «Ի ԷՄ ՍԻ» ՓԲ ընկերությունը, որպես սեփականություն, ձեռք է բերել
Կենտրոն համայնքի Բյուզանդի փողոց 24 հասցեում գտնվող Ալբերտ Ամրոյանի անշարժ գույքը։ Պայմանագրի գին է սահմանվել 25.185.000 (քսանհինգ միլիոն մեկ հարյուր ութսունհինգ հազար) ՀՀ դրամ։ Միաժամանակ «Ի ԷՄ ՍԻ» ՓԲ ընկերությունը պարտավորվել է «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲ ընկերության կողմից Երևանի 33-րդ թաղամասում կառուցվող շենքում Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում Ալբերտ Ամրոյանին որպես սեփականություն տրամադրել բնակարան։
Ալբերտ Ամրոյանի ժառանգ Ազիզ Ամրոյանը, ավելի քան 6 տարվա ընթացքում չստանալով, Պայմանագրով նախատեսված բնակարանը, 2016 թվականի սեպտեմբերին «Ի ԷԼ ԷԼ» ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ իրավաբանական գրասենյակի միջոցով դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ իր խախտված իրավունքը վերականգնելու ակնկալիքով։ Գործը քննվել է դատավոր Հայարփի Զարգարյանի վարույթում /Թիվ ԵԿԴ/3822/02/16 քաղաքացիական գործ/։
Դատական գործը տևել է մոտ մեկ տարի, որի ընթացքում Ազիզ Ամրոյանի ներկայացուցիչ փաստաբան Յուրի Շիրինյանի վարած բանակցությունների արդյունքում կողմերը ձեռք են բերել փոխադարձ համաձայնություն, և թիվ ԵԿԴ/3822/02/16 քաղաքացիական գործն ավարտվել է հաշտության համաձայնությամբ։ Վճիռը 2017 թվականի սեպտեմբերի 28-ին մտել է օրինական ուժի մեջ։ Ազիզ Ամրոյանն ստացել է՝ ինչպես համարժեք փոխհատուցման գումար, այնպես էլ իր կողմից կատարված դատական ծախսերը։