Օգոստոսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 220 խախտման արդյունքում, հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով շուրջ 3300 կրակոց:
ՊԲ-ի առաջապահ ուժերը ձեռնպահ մնալով պատասխան սադրանքներից, շարունակել են վստահորեն կրել մարտական հերթապահություն և վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը: