Այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացել Մելիք-Ադամյան փողոցում, որեղ գտնվում են ՀՀԿ գրասենյակի և Կառավարության շենքերը:
Ավտոբուսներով և մեքնենաներով մեծ թվով ոստիկաններ են պարբերաբար բերվում այստեղ, մեքենաներում նկատվում են նաև փշալարեր:
Քաղաքացիներից շատերը շարունակում են կանգնած մնալ այստեղ և կոչ անել ոստիկաններին միանալ իրենց:
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ սկսել է երթը Հանրապետության հրապարակից և շարժվում է մայրաքաղաքի փողոցներով: