ՃՈ-ն տեղեկացնում է. ՈՒշադրություն վարորդներին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: 

Մասնավորապես, 2017 թվականի հոկտեմբերի 9-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

Արարատի մարզի Մասիս քաղաքի Երևանյան խճուղի (թիվ 153 տան հարակից ճանապարհահատված). 1 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

 Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի (թիվ 123 տան հարակից ճանապարհահատված)՝ 1 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնք (Նոր թաղ,1-ին փող. թիվ 55 տան հարակից ճանապարհահատված)՝ 2 արագաչափ` յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի վարչական տարածքում գործող արագաչափ սարքի միջոցով կարձանագրվեն երկու ուղղություններով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը:

Նույն օրը կգործարկվեն Երևան քաղաքի Ադոնցի-Ղափանցյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Մեկնաբանություններ