Սեպտեմբերի 7-ին, ժամը 00.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 23.30-ին, Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 29 հասցեի մոտ իրար են բախվել «Տոյոտա» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդներն ու «Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վրացական փողոցի թիվ 7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 17.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 31/Ա հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2114» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ուշի գյուղի հատվածում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 16.00-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Հանրապետության և 2-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու և դիմել փախուստի:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 17.10-ին, «Մասիս» Բ/Կ-ի մոտակայքից հիշյալ վարորդն իր ավտոմեքենայով հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արմավիրի Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 9.40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի կենտրոնական ճանապարհի և Ազատ գյուղի հատման խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «Սկանյա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 71 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Ստեփանավան-Ամրակից ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 7-ին, ժամը 23.45-ի սահմաններում, «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձորից դեպի Հրազդան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և Ծաղկաձորում գտնվող մի խաղատան հարակից տարածքում կողաշրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սիսիանի Իսրայելյան և Ա.Մանուկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469 Բ» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Ճամբարակ ճանապարհի 28-րդ կմ-ին ընկել է ձորը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից: