ՀՀ քննչական կոմիտեն նոր նախագահ ունի

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակել Հայկ Գրիգորյանին:

«Շնորհավորում ենք պատասխանատու կարգավիճակի կապակցությամբ: Հայաստանում օրինականության հաստատումը, կոռուպցիայի դեմ պայքարը, հանցավորության դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է ու ուզում եմ ընդգծել, որ այդ բոլոր հարցերը լուծելիս որևէ կերպ չպետք է տուժեն մարդու իրավունքներն ու օրինականության մյուս երեսը: Մենք պետք է 100 տոկոսով ապահովենք օրինականությունը, և ես հույս ունեմ, որ Քննչական կոմիտեն հենց այս տրամաբանությամբ կգործի»,- իր խոսքում նշեց վարչապետը:

Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահն էլ վստահեցրեց, որ բոլոր բոլոր հույսերը կարդարացվեն. «Որևէ կաշկանդվածություն չունենք մեր լիազորությունների իրականացման մեջ»:

Մեկնաբանություններ