«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն ՀՀ Նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 26-ին կազմակերպում է «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» թեմայով համաժողով և «Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» իրավական ուղեցույցի շնորհանդես:
Համաժողովի օրակարգ
- Բացման խոսք – Տարոն Սիմոնյան (Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տնօրեն)
- Ողջույնի խոսք – Վիգեն Քոչարյան (ԵՊՀ-ի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ)
- «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի հաշվետվության հիմնական դրույթների ներկայացում – Վլադիմիր Վարդանյան (ծրագրի ղեկավար, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր)
- Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ առկա միջազգային իրավական մարտահրավերների ներկայացում – Լևոն Գևորգյան (Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր)
- «Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» իրավական ուղեցույցի հիմնադրույթների ներկայացում – Եղիշե Կիրակոսյան (Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր)
- Ելույթներ (մինչև 5 րոպե)
- Քննարկում: «Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» իրավական ուղեցույցի շնորհանդես: Ընդունելություն համաժողովի մասնակիցների համար
Համաժողովը տեղի կունենա Հայաստանի երիտասարդական հիմնադրամում` ք. Երևան, Աբովյան փ. 50/5 հասցեում, դեկտեմբերի 26-ին` ժամը 10:00-ին:
Հիշեցնենք, որ «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 28-ին Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը կազմակերպել էր հանդիպում-քննարկում, որտեղ ներկայացվեցին Հայոց ցեղասպանության ոլորտին առնչվող արդի մարտահրավերների համատեքստում առկա իրավական խնդիրները, ներկայացվեցին ծրագրի հիմնական ուղղությունները:
Նշվեց, որ ծրագիրի նպատակն է վեր հանել Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը, հստակեցնել այն իրավական նորմերի շրջանակը, որոնք կիրառելի են Հայոց ցեղասպանության համար համապատասխան սուբյեկտներին պատասխանատվության կանչելու համատեքստում, վերլուծել համապատասխան միջազգային իրավական պահանջներ ներկայացնելու հնարավոր ձևերն ու եղանակները, ներկայացնել հիմնական եզրահանգումները շահագրգիռ անձանց եւ հաստատություններին: