Կոչ եմ անում դատավարությունն աբսուրդի չվերածել. Նորքի զինված խմբի գործով փաստաբան

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  «Նորքի  զինված խմբի» գործով դատական նիստը:  Այսօրվա նիստում կրկին շարունակվեց ապացույցների հետազոտման փուլը: Մեղադրող Գևորգ Սարգսյանը շարունակեց հրապարակել գործով առարկա փաստաթղթերի անունները, ինչը ամբաստանյալ վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանին վրդովվեցրեց, ըստ վերջինիս՝ վերնագրերի հրապարակումը օրենքով նախատեսվախ չէ: Հայկ Ալումյանը պնդեց,որ եթե մեղադրողը տվյալ փաստաթղթին իր մեղադրական ճառում հղում է կատարելու, ապա դա պետք է ամբողջովին հրապարակվի: Մեղադրող Գևորգ սարգսյանն էլ հակադարձեց պաշտպանին. «Ի՞նչ է նշանակում վերնագիրը հրապարակել: Նման կարգ չկա, որ փաստաթուղթը առաջին տառից մինչև վերջին տառ պետք է հրապարակվի, եթե կարիք գտնում եք, ապա միջնորդեք, որ հրապարակվի»,-ասաց նա:

«Կոչ եմ անում անում դատավարությունն աբսուրդի չվերածել»,-հայտարարեց Հայկ Ալումյանը

Մեղադրողը նաև անդրադարձավ նախորդ նիստին պաշտպանների և ամբաստանյալների այն հայտարարությանը, որ հրապարակվում են երկրորդական փաստաթղթերը, և վերջիններս նախորդ նիստին կոչ արեցին հրապարակել որչ ամբողջությամբ՝ միայն կարևորները. «Մյուս կողմը միայն հակադարձում է, կապ չունի թե մեղադրող կողմը ինչ է ասում, միայն թե հակադարձի»:

Դատավոր Արմեն Բեկթաշյանն էլ իր հերթին մեղադրողին հորդորեց փաստաթղթերի հրապարակումը. «Եթե մեղադրողը համարում է հրապարակված՝ դա իր կարծիքն է, դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո՝ դատավճռով կանդրադառնա դրան»,-ասաց նա:

Ամբաստանյալ Հայր Անտոնը՝ Անտոն Թոոջյանը հատարարությամբ հանդես եկավ և դատավորին դիմելով ասաց. «Խնդրում եմ ժամանակ տվեք մեղադրողին, որ նա ուսումնասիրի գործի նյութերը և մեր, և Ձեր ժամանակը խնայելու համար»:

Այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը հրաժարվեց իր պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանից և գործի մեջ ներջրավվեց նոր պաշտպան՝ Նարինե Ռշտունուն: Դիմեց դատարանին, որ դատարանը թույլ տա վերջինիս այցելել իրեն ՔԿՀ-ում, սակայն դատավորը ասաց, որ պետք է վերջինս դիմումով հանդես գա, որ ստանձնում է ամբաստանյալի պաշտպանի դերը, որից հետո միայն դատարանը թույլ կտա տեսակցել:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին:

Մեկնաբանություններ