Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատարանը վերադարձավ խորհրդակցական սենյակից և հրապարակեց քրեական աշխարհում որպես «Կայարանցի Թևոսիկ» անվամբ հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը դատապարտվեց 25 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ դատարանը արդեն 3-րդ անգամ է փորձում որոշումը հրապարակել: Այս տարվա հունիսի 7-ին և հոկտեմբերի 10-ին դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու նպատակով, սակայն, ի հայտ եկած նոր հանգամանքների պատճառով, դատական գործընթացը նորից վերսկսվեց: Այդ ժամանակ դատախազ Հայկ Հակոբյանը ևս պահանջել էր 25 տարվա ազատազրկում:
Հավելենք, որ որ 2 սպանությունների համար մեղադրողը դատարանից պահանջել էր Իսրայել Սարգսյանին դատապարտել 25 տարվա ազատազրկման: