Խորհրդարանը Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշում կայացրեց

Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց գաղտն իքվեարկության արդյունքները՝ կողմ 77, դեմ՝ 3 պատգամավոր:

104 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 82, անվավեր են ճանաչվել 2 քվեաթերթիկ:

Նշենք նաև, որ րոպեներ առաջ ավարտվել էր նաև Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու քվեարկությունը, ըստ որի՝  կողմ է քվեարկել 81, դեմ՝ 3 պատգամավոր:

Հիշեցնենք, որ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, ինչի մասին ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն անմիջապես տեղեկացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին:

Մեկնաբանություններ