Իրազեկում. Կեղծ դեղեր պատրաստելը, արտադրելը կամ իրացնելը պատժվում է ազատազրկման՝ առավելագունը երեք տարի ժամկետով

ՀՀ Քրեական օրեսգիրքը սահմանում է՝ մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ ապօրինաբար զբաղվելը, կեղծ դեղեր պատրաստելը կամ արտադրելը կամ իրացնելը   առանց պետական գրանցման, հաշվառման կամ հատուկ թույլտվության (լիցենզիա) մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ զբաղվելը, եթե դա անզգուշությամբ վնաս է պատճառել մարդու առողջությանը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ Հոդված 280:

Կեղծ դեղեր պատրաստելը, արտադրելը կամ իրացնելը պատժվում է առավելագունը երեք տարի ժամկետով ազատազրկման:

Եթե կեղծ դեղեր պատրաստելը, արտադրելը կամ իրացնելը  մարդու մահվան պատճառ են հանդիսացել, ապա սահմանվում է պատիժ մինչև 5 տարի ազատազրկման:

ՀՀ Քրեական օրենսգրքին Հոդված 280.1-ը սահմանում է, որ դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելը կամ թաքցնելը  պատժվում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով  տուգանքով:

Եթե դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելու  կամ թաքցնելու արդյունքում անզգուշությամբ միջին ծանրության վնաս է պատճառել մարդու առողջությանը, ապա պատժվում է  նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով  տուգանքով կամ առավելագույնը երեք ամիս ժամկետով կալանքով:

Եթե դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելու  կամ թաքցնելու արդյունքում անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելու  կամ թաքցնելու արդյունքում, եթե  այն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, ապա  պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով, նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև երեք տարի ժամկետով:

Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ՝ պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով, ինչպես նաև  որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև երեք տարի ժամկետով:

Մեկնաբանություններ