Իշխան Բարսեղյանի զգացողությունը վատացավ՝ նախքան նիստերի դահլիճ բերվելը

Այսօր Երևանի  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Իշխան Բարսեղյանի գործով  նիստն սկսվեց ուշացումով, պատճառն այն էր, որ ամբաստանյալը չէր բերվել դատարան և նիստերի դահլիճում գտնվող անձինք սպասում էին նրան: Վերջինս դատարան բերվեց 1 ժամ ուշացումով:

Նիստն սկսվելուց հետո դատավոր Վաչե Մարգարյանը ներկաներին հայտնեց, որ Իշխան Բարսեղյանի առողջական վիճակը վատացել է և նա չի կարող ներկա գտնվել նիստին: Դատավորը որոշեց նիստը հետաձգել, համարելով, որ առանց ամբաստանյալի այն չի կարող տեղի ունենալ:

Նշենք, որ նախորդ նիստը ևս հետաձվել էր ամբաստանյալի վատառողջ լինելու պատճառով:

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ դատավորի կողմից կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդությունը:

Ելենա Արամյան

Մեկնաբանություններ