«Թուլան դու ես, արա՛». լարված իրավիճակ «Սասնա ծռեր»-ի դատական նիստին 

Այսօր Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվեց  «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործով դատավարությունը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաննրի ընդանուր իրավասության դատարանի  դատավոր  Արթուր Օհանյանի նախագահությամբ: 

Այսօրվա դատական նիստի ընթացքում շարունակվեց հրապարակվել քրեական գործով առկա փաստացի ապացույցները: Նիստը ընթացավ լարված մթնոլորտում:

Ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը զայրացրեց այն փաստը, որ ՞ դատախազները գրավոր ապացույցներ ընթերցում են առանց բացատրելու  թե ինչպես է գործով ինչ-որ անձ  տուժող ճանաչվել:  Ամբաստանյալի հարցին ի պատասխան՝ մեղադրողները  նշեցին, որ իրենց հարցեր ուղղելու իրավունք և բացատրություններ պահանջելու ընթացակարգ չկա:

Ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանը սկսեց տեղից բղավել, ապա վիրավորական արտահայտություններ հնչեցրեց մեղադրողների հասցեին, ինչին ի պատասխան մեղադրող Հակոբ Ենոքյանը արձագանքեց. «Թուլան դու ես, արա»:

Դատարանը Մարտիրոս Հակոբյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց՝ նիստերի դահլիճից 3 ժամով հեռացրեց:  Դատավոր Արթուր Օհանյանը  չկարողնալով հանդարտեցնել իրավիճակը ընդմիջում հայտարարեց:

Ընդմիջումից հետո ամբաստանյալն Սերգեյ Կյուրեղյանը դատավորին Արթուր Օհանյանին մեղադրեց այն բանի մեջ, որ  դատախազներին թույլ է տալիս վիրավորական արտահայտություններ անել իրենց հասցեին, ինչին ի պատասխան դատավոր պարզաբանեց, որ վերջիններս իրենց աշխատանքն են կատարում:

«Իրենց պարտականությունը՝ձենդ կտրի ասելն ա՞…նույն դատախազը նախորդ նիստին Մարտիրոս Հակոբյանին ասաց՝ թուրքը դու ես: Դատախազը ասում ա, որ մենք անիմաստ ենք խոսում: Նա իրավունք չունի նման բան ասել: Եթե մեր ասածի իմաստը չի հասկանում, թող հարցնի՝ կպատասխանենք: Մեղադրողը մեզ վիրավորում է, իսկ դուք դա թույլ եք տալիս»,- հունից դուրս եկավ Սերգեյ Կյուրեղյանը:

Մարտիրոս Հակոբյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը նույնպես միջնորդեց իր պաշտպանյալին վերադարձնել դատական նիստերի դահլիճ: Պաշտպանը նշեց, որ մեղադրող Հակոբ Ենոքյանը իրեն անպարկեշտ է դրսևորում, և որ  ինքը դիմելու է Գլխավոր դատախազին՝ նրան պատժելու համար:

Դատավորը նշեց, որ Գլխավոր դատախազին դիմելու կարիք չկա, քանի որ իրենք կատարում են իրենց պարտականությունները, սակայն նախազգուշական սանկցիա կիրառեց մեղադրող Հակոբ Ենոքյանի  նկատմամբ, իսկ ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանին նիստերի դահլիճ բերելու միջնորդությունը մերջեց:

Շարունակվեց գրավոր ապացույցների հրապարակումը: Ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի սարգսյանը հայտարարությամբ հանդես եկավ, հայտնելով այն մասին որ իր պաշտպանյալի կյանքին և  առողջությանը վտանգ է սպառնում և  անհապաղ պետք է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել, հիշեցրեց նրա հիվանդությունների մասին. «Նրա ոտքի մեջ առկա են 18 մետաղյա բեկորներ»,- ասաց նա:

Դատավորը ընդհատեց նրան. «Չի կարելի նույնը կրկնել և օգտվել իմ համբերությունից»,-իր հերթին պնդեց դատավոր Արթուր Օհանյանը

Դատավորը թույլ չտվեց պաշտպանին խոսքը եզրափակել նշելով, որ այդ հարցով ոչ թե իրեն պետք է դիմել, այլ՝ ՔԿՀ, ինչին ի պատասխան Հայարփի Սարգսյանը շարունակեց իր հայտարարությունը, արդյուքում դատավորը հրահանգեց պաշտպանի ձեռքից բարձրախոսը վերցնել: Ինչպես հետո պաշտպանները փաստեցին՝ դատավորը ոստիկանին հրահանգեց պաշտպանի ձեռքից խոսափողը վերցնել:

Մյուս պաշտպաններն առարկեցին դատավորի գործողությունների դեմ: «Դուք իրավունք չունեք լռեցնել ու Հովհաննես Հարությունյանի պաշտպանին և սահմանափակել նրա պաշտպանական իրավունքը»,-հայտարարեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Դատավորի այս բնույթի գործողության արդյունքում պաշտպանները վերջինիս ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին. «Ոչ մի մարդկային արժեք ձեր մեջ չտեսա»,-միջնորդության առնչությամբ Հայարփի Սարգսյանը ասաց դատավորին:

Միջնորդության առնչությամբ Հայարփի Սարգսյանը դիմելով դատավորին՝ հայտարարեց. «Ոչ մի մարդկային արժեք ձեր մեջ չտեսա»:

Մուշեղ Շուշանյանը ասաց, որ  դատավորը պետք է հուզական չեզոքություն պահպանի, մինչդեռ Արթուր Օհանյանի վարքը հակառակն է փաստում. «Դուք Հայարփի Սարգսյանին ասացիք՝ «համը արդեն հանում եք» ու նման արտահայտություններ, որոնք չպետք է թույլ տա դատավորը: Դուք կողմնակալ վերաբերմունք ունեք Հովհաննես Հարությունյանի և նրա պաշտպանի հանդեպ, որով դուք չեք համապատասխանում ՄԻԵԴ-ի անաչառության մասին չափորոշիչներին»,-հայտարարեց նա:

Փաստաբան  Հարություն Բաղդասարյան էլ կարծիք հայտնեց, որ դատարանը չի կարողանում տիրապետել դատական նիստի ընթացակարգին և դատարանի գործողությունները ոչ համաչափ բնորոշեց Մեղադրող կողմն էլ միջնորդույթունը չհիմնավորված համարեց.  «Դատարանն ընդամենը նիստի կարգը պահպանելու գործողություններ է իրականացրել»,-հայտնեց մեղադրող  Հակոբ Ենոքյանը:

Դատավորը քննեց, մինչ այս արված միջնորդությունը, որով պաշտպանները ցանկանում էին գործից անջատված մասով ամբաստանյալԱրթուր Սողոմոնյանի այս գործով  դատարան բերել: Դատավորը այդ միջնորդությունը  մերժեց։ Պաշտպան Մուշեղ Շուշանյանը առարկեց դատավորի գործողությունների դեմ նշելով, որ  որ դատավորի գործողությունները հակասում են Քրեական դատավարության օրենսգրքին. «Այն պահից սկսած, երբ ես դատավորի ինքնաբացարկի միջնորդություն հայտնեցի, դատարանը որևէ դատավարկան որևէ այլ հարց քննարկելու, առարկելու իրավունք չունի՝ պետք է անմիջապես անցներ  ինքնաբացարկի միջնորդության քննությանը, սակայն դա չարեց»,- ասաց փաստաբան Մուշեղ Շուշանյանը։

Մուշեղ Շուշանյանի բացարկի միջնորդութունը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց՝ դատավորը մերժեց։
Այսօր նաև փաստաբան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալներ Գևորգ Իրիցյանի և Թաթուլ Թամրազյանի խափանման միջոցները  փոխելու վերաբերյալ, սակայն  դատավորն այս միջնորդությունը ևս մերժեց։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 9-ին։

 

Մեկնաբանություններ