Երիտասարդները բռնության գործադրմամբ բացահայտ առևանգել են աղջկան

33-ամյա Արթուր Մովսիսյանը, Արման Հակոբյանը և 30-ամյա Կարեն Մարությանը մեղադրյալի աթոռին են հայտնվել 28-ամյա Աննա Հակոբյանին առևանգելու համար:

Արթուր Մովսիսյանը Վայոց Ձորի մարզի Կարմրաշեն գյուղի բնակչուհի  Աննա Հակոբյանի հետ ամուսնանալու նպատակով, վերջինիս առևանգելու համար  նախնական համաձայնության գալով Արման Հակոբյանի և Կարեն Մարությանի հետ միասին Կարմրաշեն գյուղի փողոցից միասին բռնության գործադրմամբ  Աննա Հակոբյանի ոտքերից ու ձեռքերից բռնելու միջոցով նրան ստիպողաբար, իր կամքին հակառակ նստեցրել են իրենց ‹‹Նիվա›› մակնիշի ավտոմեքենան և բացահայտ առևանգել՝ տեղափոխելով  Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ:

Երիտասարդներն  առաջադրված մեղադրանքի էությունը հասկանալով, իրենց լիովին ճանաչել են մեղավոր, անկեղծորեն զղջացել են և ինքնախոստովանել կատաածը:

Հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, դատարանը Արթուր Մովսիսյանին, Արման Հակոբյանին և Կարեն Մարությանին մեղավոր է ճանաչել:

Արթուր Մովսիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ու դատապարտել ազատազրկման 4/չորս/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված ժամկետով ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառել Արթուր Մովսիսյանի նկատմամբ, սահմանել փորձաշրջան 2/երկու/ տարի ժամկետով:

Արման Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ու դատապարտել ազատազրկման 4/չորս/ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված ժամկետով ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառել Արման Հակոբյանի նկատմամբ, սահմանել փորձաշրջան 1/մեկ/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով:

Կարեն Մարությանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ու դատապարտել ազատազրկման 4/չորս/ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված ժամկետով ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառել Կարեն Մարությանի նկատմամբ, սահմանել փորձաշրջան 1/մեկ/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով:

Ծանուցում: Նյութը վերցված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, իսկ անունները փոփոխված են:

Մեկնաբանություններ