
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետւթյան սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «ԵԼՔ» խմբակցությունը 2018թ․ ապրիլի 25-ին գումարված խմբակցության նիստում
ո ր ո շ ե ց
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Վովայի Փաշինյանին։
«ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ՝
| ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼ ՎՈՎԱՅԻ | 098 |
| ԳՈՐԳԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՄՎԵԼԻ | 096 |
| ԶԵՅՆԱԼՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՅԿԱԶԻ | 093 |
| ԹԱՆԴԻԼՅԱՆ ՄԱՆԵ ՎԱՆՅԱՅԻ | 095 |
| ՄԱՐՈւՔՅԱՆ ԷԴՄՈՆ ՀՐԱՉԻԿԻ | 090 |
| ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՐԱՏ ՍԱՄՎԵԼԻ | 097 |
| ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԱՍՈւՆ ՄԵԽԱԿԻ | 092 |
| ՆԱԶԱՐՅԱՆ ԼԵՆԱ ՌԱՖԱՅԵԼԻ | 094 |













