Պոլսահայ ականավոր գործիչ, «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարությունն ընթանում է անսպասելի զարգացումներով: Ինչպես այս մասին, «ermenihaber.am»-ի փոխանցմամբ, տեղեկացրել է թուրքական «Քամութուրք» լրատվակայքը, Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների բաժնի դատախազ Գյոքալփ Քյոքչուի իրականացրած վարույթում որպես կասկածյալ ներգրավվել է Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ռեշաթ Ալթայը: Ստամբուլի արդարադատության պալատ հրավիրված Ալթայն ավելի քան 3 ժամ հարցաքննության է ենթարկվել և ցուցմունք տվել:
Թուրքիայի արդարադատության նախարարությունը որոշում է ընդունել հարցաքննել պետական մի շարք պաշտոնյաների, ովքեր պաշտոնավարելիս են եղել Դինքի սպանությանժամանակ: Նրանց թվում է Ստամբուլի ոստիկանության նախկին պետ Ջելալեթին Ջերահը,հետախուզության վարչության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը, Ստամբուլինահանգապետի նախկին տեղակալ Էրգյուն Գյունթերն ու այլք:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: