Դատարան ներկայացավ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացավ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Վերջինս լրագրողների հարցերին հրաժարվեց պատասխանել, միայն ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրաքը։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300 պրիմ 1 հոդվածով (Սահմանադրական կարգի տապալում): Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան:

Նշենք նաև, որ Շենգավիթի դատարանում շուրջ 4 ժամ է  դեռ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը քննող դատական նիստը։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հանրապետության նախագահը իրեն առաջադրված մեղադրանքը համարել է ակնհայտ քրեական հետապնդում՝ վենդետա։

Մեկնաբանություններ