Դատախազության պաշտոնի բաց մրցույթի

ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարել է բաց մրցույթ դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով։ 

Դատախազությունում պաշտոնի նշանակվելու համար ներկայացվող ընդհանուր պահանջները.
դատախազ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով`

1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.

2) և տիրապետում է գրական հայերենին:

Դատախազության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը.

դատախազությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը՝

1) ով դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) ով դատապարտվել է հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.
3) ով ունի դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.
4) ով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով.
5) ում նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

1) դիմում՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովին
2) անձը հաստատող փաստաթուղթ (նաև պատճենը)
3) հավակնորդի բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ (նաև պատճենը)
4) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ՝ կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագրի կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները)
5) ինքնակենսագրություն (ձեռագիր)
6) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է, նաև պատճենը)
7) դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթ /ձևը կցվում է/
8) մեկ լուսանկար 3X4 չափսի
9) հավակնորդը իրավունք ունի ներկայացնելու նաև երաշխավորագիր-նամակներ:

Փաստաթղթերն  ընդունվում են  2017թ. նոյեմբերի 13-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 15-ը ներառյալ:
Հավակնորդը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:
Մրցույթը սկսվելու է 2018թ. հունվարի 10-ին ժամը 11:00-ին՝ ՀՀ գլխավոր դատախազության շենքում /ք.Երևան, Վ.Սարգսյան 5/:
Մրցույթի նախապատրաստական աշխատաքներն իրականացվում են ՀՀ դատախազության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում /ք.Երևան, Վ.Սարգսյան 5, հեռ. 511-538, 511-541, 511-698/:
Ծանոթություն. դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար բաց մրցույթի անցկացման կարգը և հարցաշարը զետեղված են ՀՀ դատախազության պաշտոնական կայքէջում:

Մեկնաբանություններ