Բռնությունը չպետք է տեղ գտնի ՄԻԵԴ անդամ պետությունների միջև. Յագլանդ

Thorbjørn JaglandԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ողջունել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև օգոստոսի 10-ին Սոչիում կայացած հանդիպումը` միաժամանակ Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով թուլացնել լարվածությունը: Այդ մասին նշված է ԵԽ պաշտոնական կայքում տարածված հայտարարության մեջ:

ԵԽ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հաջորդելով (Արցախում) շփման գծի և հայաստանա-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին զինված միջադեպերին` այս հանդիպումը դրական քայլ է երկու երկրների միջև երկխոսության վերսկսման ուղղությամբ: Ես երկու կողմին էլ կոչ եմ անում ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը` վերջ տալու բռնության աճին, որը վերջին օրերին երկու կողմից էլ բազմաթիվ զոհեր խլեց»:

Թորբյորն Յագլանդը նաև իր ցավակցությունն է հայտնել զոհերի ընտաիքներին:

«Բռնությունը չպետք է տեղ գտնի ՄԻԵԴ անդամ պետությունների միջև, որը երաշխավորում է բոլոր եվրոպացիների կյանքի իրավունքը»,-հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:

Մեկնաբանություններ