Այսօր` առավոտից, ցուցարարները բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի դիմաց: Նրանք պահանջում են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը: Ցուցարարները գլխավոր դատախազության շենքի մոտ էին եկել հիմնական մուտքի երկու կողքերին տեղադրել են Ժիրայր Սեֆիլյանի, Շանթ Հարությունյանի, Գեւորգ Սաֆարյանի, Սամվել Բաբայանի դիմանկարներով պաստառներով:
Ցուցարարները փակել են դատախազությանհիմնական մուտքը «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով:Նշենք, նաև, որ ցուցարարները փակել են դատախազության այլ մուտքեր ևս՝ աշխատակիցներին արգելելով մուտք գործել դատախազության շենք: