Բողոքի ակցիա «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի դիմաց

Բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա են սկսել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի դիմաց: Ակցիայի մասնակիցները բողոքում են բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին պաշտոնից ազատվելու դեմ:

Քաղքացիները «Մենք բոլորս Արա Մինասյան ենք» պաստառները ձեռքներին և «Մինասյան», «Մինասյանը մերնա» բղավելով, պահանջում են դադարեցնել հետապնդումը վերջինիս նկատմամբ: Ակցիայի մասնակիցների թվում բացի քաղաքացիներից կան նաև բժիշկներ, վերջիններիս համոզմամբ հիվանդանոցը վերակառուցվել ու ժամանակակից տեխնիկայով է հագեցել հենց ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանի անձնական ջանքերի ու ներդրումների շնորհիվ:

Ակացիայի մասնակիցների խոսքերով իրենք չեն հեռանալու և շարունակելու են մնալ այդտեղ այնքան ժամանակ, մինչև առողջապահության նախարարը չգա և չխոսի իրենց հետ:

Նշենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ՓԲԸ տնօրենը ազատվել է աշխատանքից:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ՓԲԸ տնօրենը ազատվել է աշխատանքից՝ հաշվի առնելով ՀՀ ԱՆ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը և դրանց մինչ օրս կրկնվող բնույթը։ Նոր տնօրենի մրցույթը տեղի կունենա օրենքով սահմանված կարգով, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։

Մանրամասները հաջորդիվ»,- գրել է նա:

Մեկնաբանություններ