ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը դեկտեմբերի 17-ին այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Փոխնախարար Սուրեն Քրմոյանի և Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ նախարարի պաշտոնակատար Զեյնալյանը շրջել է հիմնարկում, ՔԿ ծառայության Հատուկ նշանակության բաժնում, այցելել է վարչական մաս, ծանոթացել ծառայողների աշխատանքային պայմաններին:
Նախարարի պաշտոնակատարը եղել է նաև նախկին «Էրեբունի» ՔԿՀ-ի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին և քննարկել հիմնանորոգման դեպքում դրա վերագործարկմանը վերաբերող մի շարք հարցեր: Արտակ Զեյնալյանը նույն օրն այցելել է նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հետևել ՔԿՀ-ի տարածքում կոյուղագծերի նորոգման աշխատանքներին:
Շրջայցի ընթացքում նախարարի պաշտոնակատարը մի շարք հանձնարարականներ է տվել: