«Միրինդա խնձոր» ըմպելիքի արտադրանքի իրականացումը կասեցվել է. ՍԱՊԾ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականցված պետական վերահսկողության արդյունքում «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի կոլա Բոթլեր» ՍՊԸ-ում հայտնաբերվել են «Միրինդա խնձոր» տեսակի գազավորված ըմպելիք, որի մակնշման մեջ նշված է՝ գունանյութ E102 (տատրազին), սակայն բացակայում է պարտադիր նախաշգուշացնող գրառումը՝ «պարունակում է գունանյութ (գունանյութեր), որը կարող է ունենալ բացասական ազդեցություն երեխաների ակտիվության և ուշադրության վրա»:

Ընկերության պահեստում առկա ողջ խմբաքանակի՝ 0.33լ – 19512 շիշ, 0.5լ – 13549 շիշ, 1.25լ – 3892շիշ և 2լ – 3846 շիշ, իրացումը կասեցվել է, տրվել է շուկայից «Միրինդա խնձոր» տեսակի արտադրանքի հետկանչի կարգադրագիր:

Մեկնաբանություններ