Արմեն Աշոտյանը Լիսաբոնում կմասնակցի ԵԽԽՎ նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 7-8-ը Պորտուգալիայի խորհրդարանի հրավերով Լիսաբոնում կմասնակցի ԵԽԽՎ նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության շրջանակում խորհրդարանական փոխգործակցության մեխանիզմների շուրջ:

Կոնֆերանսի շրջանակում նախատեսվում է Արմեն Աշոտյանի ելույթը՝ սփյուռքի հետ գործակցային հասարակության կառուցման խնդիրների եւ անելիքների վերաբերյալ:

Կոնֆերանսի ավարտին նախատեսվում է սփյուռքին առնչվող հարցերում խորհրդարանական համագործակցության վերաբերյալ հռչակագրի ընդունում:

Մեկնաբանություններ