Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակման փաստով հարուցված քրեական գործով հարձակման մեջ կասկածվող Արշակ Սվազյանին ուրբաթ օրը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով։
Այդ հոդվածով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից-հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։
Պատգամավոր Արամ Մանուկյանը հարձակման էր ենթարկվել դեկտեմբերի 11-ին իր տան շքամուտքի մոտ:
ԱԺ պատգամավորի դեմ հարձակումից հետո բերման ենթարկված Արշակ Սվազյանը դեկտեմբերի 15-ին ստորագրությամբ ազատ էր արձակվել: